Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պահելով մեզ երթերի և ակցիաների դաշտում՝ մաշեցնում են Շարժումը

Պահելով մեզ երթերի և ակցիաների դաշտում՝ մաշեցնում են Շարժումը
22.10.2024 | 14:56

Շարժման ակցիաները կաղում են կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ կետերով: Այսօր թվով 4-րդ ակցիան էր, որն այնտեղ չեղած մարդկանց համար, հեռարձակմամբ դիտողների համար անհասկանալի վազվզոց, քայլոց ու աղմուկ է (վուվուզելների մասին չեմ խոսում, որ պարբերաբար ընդհատում են Սրբազանի խոսքը. սա կազմակերպողը, հավանաբար, գլխի չի ընկնում, թե որքան դժվար է մարդու համար տրամաբանված և շեշտադրումներով հանրային խոսք ասել, երբ նրան 30 վայրկյանը մեկ ընդհատում է աղմուկը): Այսինքն, մեծ թվով քաղաքացիներ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, չեն կարողանում արդյունքներ հանել:

Երկրորդ. գերատեսչությունների մոտ գնալն ու դրանց ղեկավարին հանդիպելու նույնիսկ չնչին շանսը բաց թողնելը կոպիտ սխալ է. պետք է արվի ամեն ինչ, որպեսզի դեմառդեմ պատասխան պահանջվի, հակառակ դեպքում, կրկին դիտվում է որպես անարդյունավետ գործողություն, մարդկանց մոտ հարցեր են առաջանում:

Երրորդ. եթե մեր նպատակը իրենց դիմադրությունը մաշեցնելն է, ապա իրենց մարտավարությունն էլ է դա. նպատակային պահելով մեզ երթերի և ակցիաների դաշտում՝ իրենք էլ մեզ են մաշեցնում (սա պետք է նկատի ունենալ, ոչ թե կտրուկ ժխտել, որ չենք մաշվում կամ չենք մաշվի):

Չորրորդ. հրավիրված գործիչների խոսքը չպիտի գերազանցի 5 րոպեն, քանի որ երկար խոսելով, ծեծված ճառերը կրկնելով՝ գլխավոր նարատիվներն աղավաղվում են և կորցնում իրենց նշանակությունը:

Հինգերորդ. Սրբազանը պիտի տեղյակ լինի հընթացս կազմակերպված յուրաքանչյուր ակցիայի մասին, անդրադառնա դրա բուն իմաստին և գաղափարին, քանի որ այդ ակցիաները, ենթադրաբար, արվում են արտաքին աշխարհի (դիտորդների) համար, ոչ թե մեր և ոստիկանների:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3759

Մեկնաբանություններ